Հայտնի է Երևանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության խաղացանկը

Armenpress 13:46, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի Հայաստան-Իսպանիա հանդիպումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փոխանցում է ՀՖՖ-ն: Բացման խաղը հուլիսի 14-ին կընդունի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը։ Խաղի սկիզբը՝ ժամը 18։45-ին։ Նույն օրը խմբի մյուս խաղում կհանդիպեն Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները («Բանանց» մարզադաշտ), որոնք նախորդ առաջնության եզրափակիչ խաղում վիճարկել են չեմպիոնի կոչումը: 

Մրցաշարի ամբողջական խաղացանկը՝

 Կիրակի, 14.07

«Ա» խումբ

Հայաստան-Իսպանիա, 18։45, «Հանրապետական» մարզադաշտ

Իտալիա-Պորտուգալիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ

 Երկուշաբթի, 15.07

«Բ» խումբ

Նորվեգիա-Իռլանդիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Չեխիա-Ֆրանսիա, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ

 Չորեքշաբթի, 17.07

«Ա» խումբ

Պորտուգալիա-Իսպանիա, 18։45, «Բանանց» մարզադաշտ

Հայաստան-Իտալիա, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ

 Հինգշաբթի, 18.07

«Բ» խումբ

Չեխիա-Նորվեգիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Իռլանդիա-Ֆրանսիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ

 Շաբաթ, 20.07

«Ա» խումբ

Պորտուգալիա- Հայաստան, 21։00, «Հանրապետական» մարզադաշտ

Իսպանիա-Իտալիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

 Կիրակի, 21.07

«Բ» խումբ

Ֆրանսիա-Նորվեգիա, 21։00, «Բանանց» մարզադաշտ

Իռլանդիա-Չեխիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

 Փլեյ-օֆ

 Չորեքշաբթի, 24.07

Կիսաեզրափակիչ

18։00, «Բանանց» մարզադաշտ

21։00, «Հանրապետական» մարզադաշտ

 Շաբաթ, 27.07

Եզրափակիչ

20։30, «Հանրապետական» մարզադաշտ

Կիսաեզրափակիչում «Ա» խմբի հաղթողը կխաղա «Բ» խմբի 2-րդ թիմի, «Բ» խմբի հաղթողը՝ «Ա» խմբի 2-րդ թիմի հետ։

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am