Իրանը դժգոհ Է միջուկային գործարքի գծով Եվրոպայի կողմից ձեռնարկված քայլերից

Armenpress 11:30, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան մինչ այժմ միջուկային գործարքի գծով չի ձեռնարկել այն քայլերը, որոնք կբավարարեին Թեհրանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Այն, ինչ մինչ այժմ արել Է Եվրոպան, մեզ չի գոհացնում, մենք այնքան Էլ մեծ հույսեր չունենք INSTEX-ից»,- Մուսավիի խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը, ով հավելել Է, որ Թեհրանը Եվրոպայից գործնական քայլեր չի տեսել միջուկային գործարքի գծով: Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները հայտարարել են Իրանի հետ հաշվարկների INSTEX համատեղ մեխանիզմի գրանցման մասին: Առաջին փուլում այն պետք Է ապահովի դեղորայքի, բժշկական սարքավորումների եւ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները: Ի շրջանցումն ամերիկայն պատժամիջոցների Իրանի հետ փոխգործակցության համար վճարային մեխանիզմի ստեղծման որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսի 8-ին դուրս եկավ միջուկային գործարքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am