ZTE-ն Axon 10 Pro առաջին 5G սմարթֆոնը շուկա կհանի հուլիսին. «Տենսենտ Իսյան»

Armenpress 14:55, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ZTE ընկերությունը 5G օժանդակմամբ առաջին սմարթֆոնի՝ Axon 10 Pro-ի վաճառքները կսկսի այս տարվա հուլիսին: Հունիսի 7-ին այս մասին հայտնել Է Չինաստանի «Տենսետ Իսյան» լրատվական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ ներկայում ընկերությունը բանակցություններ Է վարում Չինաստանի խոշորագույն մանրածախ ցանցերի հետ: Axon 10 Pro-ն նաեւ վաճառքի համար մատչելի կլինի ZTE-ի պաշտոնական խանութներում: Ինչպես նշում Է արտադրողը, 5G օժանդակմամբ մոդեմի օգտագործումը հեռախոսին թույլ կտա ապահովել միացման առավելագույն արագություն ֆայլեր ներբեռնելիս եւ առցանց խաղեր օգտագործելիս:

Ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ սարքը հանդերձված Է 8-միջուկանի նորագույն Snapdragon 855 պրոցեսորով՝ 6 գիգաբայթ գործառական հիշողությամբ, որն աշխատում Է Android 9.0 Pie գործառական համակարգով: Ներսարված հիշողության ծավալը կկազմի 128 գիգաբայթ, ըստ որում սմարթֆոնը հանդերձված Է microSD քարտերի համար սլոթով՝ 512 գիգաբայթ ծավալով: Կուտակչի ունակությունը կազմում Է 4000 միլիամպեր-ժամ: Սմարթֆոնի եւս մեկ առանձնահատկությունը դրա եռակի հիմնական խցիկն Է՝ երկու 48-ական եւ մեկ 20 մեգափիքսել, ինչպես նաեւ հեռուստաօբյեկտիվը՝ 8 մեգափիքսել լուծաչափով: Ճակատային խցիկը՝ 20 մեգափիքսել: ՉԺՀ-ի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը հունիսի 6-ին տվել Է 5G ցանցերի առեւտրային օգտագործման առաջին թույլատրագրերը: Դրանք ստացել են երկրի շարժական կապի երեք խոշորագույն գործարկուները՝ China Telecom-ը, China Mobile-ը, China Unicom-ը եւ հեռուստառադիոհաղորդումների China Broadcasting Network կորպորացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am