Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Փյունիկ»

Armenpress 15:55, 6 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մանուչարյանը հանդիսանում է «Փյունիկ» ՖԱ-ի սան և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։  Մանուչարյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»:

Մանուչարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Այաքսում», «Հարլեմում», «Ապելդորնում» և «Ուրալում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am