Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է

Armenpress 15:43, 6 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ. ծնված Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքից: «Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։  Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am