Ցոլակյանը նկատում է եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհների թվի ավելացում

Armenpress 18:38, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հրդեհները վերջին շրջանում շատացել են` կապված նաև շոգերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Հրդեհները շատացել են` նաև շոգերի պատճառով: Երկու օր առաջ հանրապետությունում ունեցել ենք  հրդեհի 69 դեպք, երեկ` կրկին 60-ից ավելի դեպք: Հրդեհները բավականին շատ են: Հիմա ամենաշատը Արարատյան դաշտում է, հետո կամաց-կամաց կսկսի բարձրանալ դեպի նախալեռնային, լեռնային շրջաններ` խոտի չորացման հետ կապված»,-ասաց Ցոլակյանը:

Նա նշեց, որ առայժմ կարողանում են դիմագրավել, խնդիրներ չեն եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am