Հնդկաստանի օդուժն սկսել Է Հիմալայներում զոհված ալպինիստների մարմիններն իջեցնելու գործողությունը. Reuters

Armenpress 16:58, 5 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել ութ ալպինիստների մարմիններն իջեցնելու գործողությանը, որոնք զոհվել են Հիմալայան լեռների Նանդադեւի արեւելյան լեռնագագաթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է Reuters գործակալությունը: «Աճյունները վերադարձնելը կտեւի առնվազն 10 օր»,-հայտարարել Է Վիջայ Ջոգդանդեն՝ Ութարաքհանդի նահանգի Փիթհոռագարխ շրջանի ղեկավարը, որտեղ անցկացվում Է գործողությունը: Մարմիններն իջեցնելու համար Նանդադեւի բարձունք Է ուղարկվել ուղղաթիռ՝ զինվորական ալպինիստներով: Գործողության մասնակիցներն այն որպես «քիստ ռիսկային» են գնահատում եղանակային բարդ պայմանների եւ զոհվածների գտնվելու ենթադրյալ վայրի՝ ծովի մակերեւույթից ավելի քան 7 հազար մետր բարձրության պատճառով:Ալպինիստների կորած խմբում Էին Մեծ Բրիտանիայի չորս հպատակ, ԱՄՆ-ի երկու քաղաքացի, ինչպես նաեւ Հնդկաստանի ու Ավստրալիայի քաղաքացիներ: Նրանք պետք Է բազային ճամբար վերադառնային մայիսի 31-ին: Սակայն խումբը սահմանված ժամկետում չի եկել: Խմբի հետ ոչ մի կապ չի հաջողվել հաստատել: Հունիսի 3-ին որոնիչ ուղղաթիռներն օդից հայտնաբերել են հինգ մարմին, ինչպես ենթադրում են՝ կորած ալպինիստների: Եվս երեքի ճակատագիրն անհայտ Է: Իշխանությունները կարծում են, որ նրանք նույնպես զոհվել են: Հնարավոր Է՝ նրանց մարմինները գտնվում են մյուսների կողքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am