Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում. Ռոուհանի

Armenpress 15:48, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հակամարտության չի ձգտում այլ երկրների հետ, բայց վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է Կատարի Էմիր Թամիմ բեն Հադամ ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Իրանը ձգտում Է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման, նա ոչ մի ցանկություն չունի եւ հակված չԷ բախումների մեջ մտնել այլ երկրների կամ խոշոր ուժերի հետ: Բայց եթե նրանք խելամիտ չվարվեն, ապա, անկասկած, կբախվեն վճռական պատասխանի, որը նրանց կստիպի զղջալ»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Խոսակցության ընթացքում Իրանի նախագահը եւ Կատարի Էմիրը նաեւ քննարկել են Մերձավոր Արեւելքի խնդիրները. Ռոուհանին հայտարարել Է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի Էմիրը երկխոսությունը համարել Է հարցերի լուծման միակ հնարավոր ուղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am