Գիտնականներն ստեղծել են պատվաստանյութ, որը հավասարապես պաշտպանում Է գրիպից եւ թոքաբորբից

Armenpress 13:34, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձարարական բժշկագիտության ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) մասնագետները Ջորջիայի նահանգի Պետական համալսարանի (Ատլանտա, ԱՄՆ) գործընկերների հետ համատեղ ավարտել են այն պատվաստանյութի փորձարկումները, որը միաժամանակ պայքարում Է գրիպի եւ թոքաբորբ առաջացնող վիրուսի դեմ: Հունիսի 5-ին այս մասին հայտնել Է Ռուսաստանի գիտական հիմնադրամի մամուլի ծառայությունը, հիմնադրամ, որի դրամաշնորհով օժանդակություն Է ցույց տրվել հետազոտությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցույց տվեցինք, որ նոր պատվաստանյութերը մկներին պաշտպանում են գրիպից եւ RSV-ից (շնչառական-սինցիտիալ վիրուսից) եւ ըստ որում անվտանգ են: Դրանք բացառիկ հնարավորություն են ներկայացնում օգտագործելու մեկ պատրաստուկը միանգամից շնչուղիների երկու ամենավտանգավոր վիրուսային վարակների դեմ պայքարելու համար»,- հաղորդագրության մեջ բերված Է Փորձարարական բժշկագիտության ինստիտուտի իմունոլոգիայի եւ վիրուսային վարակների կանխարգելման լաբորատորիայի վարիչ Իրինա Իսակովա Սիվակի խոսքը: Գիտական աշխատության արդյունքները հրապարակված են Antiviral Research հանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am