1000х90.jpg (78 KB)

Սուդանում ցուցարարներին ցրելիս զոհվածների թիվը հասել Է 60-ի

Armenpress 11:40, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ճամբարը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 60-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սուդանի ընդդիմադիր Բժիշկների կոմիտեի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Էր 35 զոհվածների եւ հարյուրավոր տուժածների մասին: Լույս հունիսի 5-ի գիշերը Բժիշկների կոմիտեն հայտնել Էր 50 զոհվածների մասին:

«Եվս տասը մարդ Է զոհվել ռազմական խորհրդի զինվորների գնդակներից… Այսպիսով, զոհվածների ընդհանուր թիվը հասել Է 60-ի»,-ասված Է Facebook-ում Բժիշկների կոմիտեի հայտարարության մեջ: Սուդանի բանակը հունիսի 3-ի վաղ առավոտյան Հարթումի կենտրոնում՝ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի մերձակա հրապարակում, ձեռնամուխ Էր եղել վրանային ճամբարը ցրելուն: Հաղորդվել Է, որ ակտիվորեն հրազեն Է կիրառվել: Անվտանգության ուժերը փակել են Հարթումի բոլոր կենտրոնական փողոցները եւ հրապարակի մատույցները: Վրանային ճամբարի ցրումից անմիջապես հետո «Սուդանի արհմիությունների միավորում» առաջատար ընդդիմադիր շարժումը կոչ Է արել երկրի բնակիչներին՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել: Սուդանում զինվորական հեղաշրջում Է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել Է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել:

Իշխանությունն իր ձեռքն Է վերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել Է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին: Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am