Ջրհեղեղ Թբիլիսիի կենտրոնում՝ պայթած խողովակի պատճառով. տեսանյութ

Armenpress 17:42, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթած խողովակի պատճառով իսկական ջրհեղեղ Է տեղի ունեցել Թբիլիսիի Ժվանիայի հրապարակում: Ականատեսի տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է ջուրը հորդում դեպի հրապարակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել վաղ առավոտյան՝ Մղալոբլիշվիլի եւ Օնիաշվիլի փողոցների հատման վայրում: Պատահարի վայր են ժամանել փրկարարներ եւ GWP ջրաբաշխիչ ընկերության ներկայացուցիչները, որոնք ձեռնամուխ են եղել ջրի արտամղմանը: Տեղի բնակիչների խոսքով՝ ուշ գիշերին իրենք ուժեղ աղմուկ են լսել, ինչից հետո Էլ պայթել Է խողովակը: Վթարի պատճառով շրջանում ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել Է: GWP-ում խոստացել են վնասվածքը վերացնել եւ ջրի մատակարարումը վերականգնել 24 ժամվա ընթացքում: Ջրաբաշխիչ ընկերությունը նաեւ խոստացել Է վթարից տուժած բնակիչներին փոխհատուցել վնասված գույքի արժեքը: Ներկայում մասնագետները հաշվում են պատճառված վնասը, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am