Apple-ը կհրաժարվի iTunes-ից. The Verge

Armenpress 17:35, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան Instagram եւ Facebook սոցիալական ցանցերի Էջերից ջնջել Է բոլոր այն հրապարակումներն ու տեղեկատվությունը, որոնք նվիրված են iTunes ծրագրին: Ինչպես պնդում Է The Verge պորտալը, ընկերության այս քայլը կարող Է դառնալ այն բանի հաստատումը, որ նա լիովին հրաժարվում Է այս հավելվածից, որը գոյություն Է ունեցել ավելի քան 18 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: iTunes-ը, որն առաջին անգամ հայտնվել Է 2001 թվականին, երկար տարիներ եղել Է Apple-ի շարժական արտադրանքի օգտատերերի անհրաժեշտ գործիքը: Այսպես, նրա օգնությամբ, դեռ մինչեւ 2007 թվականին iPhone սմարթֆոնների հայտնվելը, iPod MP3-փլեերների տերերն իրենց սարքերը սինքրոնացնում Էին համակարգչի հետ եւ դրանք բեռնում երաժշտությամբ: Առանց iTunes-ի սկզբնական շրջանում հնարավոր չԷր նաեւ iPhone-ի օգտագործումը:

Երկար ժամանակ նոր սմարթֆոնների ակտիվացման եւ կարգաբերման համար անհրաժեշտ Էր լինում դրանք միացնել համակարգչին, ինչը հնարավոր Էր միայն iTunes-ի միջոցով: Բացի շարժական սարքերով աշխատելուց, ծրագիրը օգտատիրոջը թույլ Էր տալիս գնումներ կատարել iTunes Store հավելվածների առցանց-խանութում: Նաեւ այն կարող Էր օգտագործվել երաժշտություն լսելու, տեսահոլովակներ եւ ֆիլմեր դիտելու համար, որոնք կարելի Էր գնել կամ վարձույթով վերցնել iTunes Store-ից: Դրա անհրաժեշտությունը գործնականում վերացավ այն բանի համեմատ, երբ Apple-ի արտադրության սմարթֆոնները եւ շարժական տեխնիկան սկսեցին ավելի ու ավելի ինքնավար դառնալ: Այսպես, ժամանակի ընթացքում նրանց մոտ հայտնվեց AppStore հավելվածների սեփական խանութը, իսկ երաժշտության ունկնդրումը հնարավոր դարձավ բաժանորդագրությամբ՝ Apple Music ներսարված հավելվածի միջոցով: 2019 թվականի ապրիլին ընկերությունը հայտարարեց սեփական սթրիմինգային տեսածառայություն ստեղծման մասին, որն աշխատում Է Apple TV թարմացված հավելվածի միջոցով: Այսպիսով, իր ֆունկցիոնալով հնացած iTunes-ից ենթադրյալ հրաժարումը մասնագետները համարում են տրամաբանական ու արդարացված: Տեխնոլոգիաների բնագավառում Bloomberg գործակալության փորձագետ Մարկ Գուրմանի խոսքով՝ կորպորացիան ծրագրից հրաժարվելու մասին կհայտարարի մշակողների (Worldwide Developers Conference, WWDC) համար իր տարեկան Համաշխարհային խորհրդաժողովում, որը կանցկացվի հունիսի 3-7-ին Սան-Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am