Ճապոնիայում պլանավորում են տնային կենդանիների պարտադիր չիպավորում սահմանել

Armenpress 17:26, 3 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները մոտ ժամանակներս մտադիր են ներկայացնել նոր օրենսդրություն, որը երկրում տնային կենդանիների բոլոր բուծողներին եւ վաճառողներին կպարտավորեցնի դրանց ապահովել Էլեկտրոնային չիպերով: Առաջին հերթին այդ նախաձեռնությունը նպատակամիտված կլինի տնից փախած կամ կորած շներին եւ կատուներին տերերին վերադարձնելուն, ինչպես նաեւ այն տերերի որոնմանը, որոնք գիտակցաբար փողոց են նետել կենդանուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճապոնիայի անասնաբուժական ասոցիացիայի տվյալներով, որը չիպավորման նախաձեռնողն Է, ոչ մեծ գլանաձեւ չիպը սանի մաշկի տակ կմտցվի հատուկ ներարկիչի միջոցով: Յուրաքանչյուր չիպ կպարունակի կոնկրետ տնային կենդանու անհատական համարը: Նոր օրենսդրական նորմաները կտարածվեն բուծողների եւ վաճառողների վրա: Տնային կենդանիների տերերին չեն պարտադրի չիպավորել իրենց սաներին, սակայն տեղական իշխանությունները պլանավորում են նրանց համառորեն խորհուրդ տալ կամավոր կերպով անել դա: Սպասվում Է, որ օրինագիծը խորհրդարանի ստորին պալատի կանոնավոր նստաշրջանի ընթացքում կքննարկվի արդեն այս շաբաթ, ինչից հետո այն հաստատման կուղարկվի վերին պալատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am