Քիմ Քարդաշյանի մանկական լուսանկարն ապշեցրել Է երկրպագուներին

Armenpress 15:04, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը բաժանորդներին ցուցադրել Է մանկական լուսանկար՝ պիժամայով: Հրապարակումը հայտնվել Է հայտնիի Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում պատկերված են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները՝ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի գրկին: Աղջիկները հագել են միանման վարդագույն պիժամաներ՝ թեւքերին՝ բոլորածալեր: Երկրպագուներին ապշեցրել Է Քիմի նմանությունը նրա մեկուկես տարեկան դստերը՝ Չիկագո Ուեսթին: «Չիկագոն ուղղակի քո երկվորյակն Է»,-գրել Է օգտարերերից մեկը:

Սա առաջին անգամը չԷ, որ Քիմ Քարդաշյանը հրապարակում Է իր ընտանիքի անդամների մանկական կամ դպրոցական լուսանկարները: Այսպես, մայիսին հեռուստաաստղը բաժանորդներին ցուցադրել Էր իր քրոջ՝ Քայլի Ջենների մանկական երկու լուսանկար: Երկու լուսանկարներում Էլ պատկերված Է 10 տարեկան Քայլին՝ ամենաավագ քրոջ՝ Քորթնիի ամուսնու՝ Սքոթ Դիսիքի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am