1000х90.jpg (78 KB)

Հռոմի Վանոնի պետական ավագ դպրոցի 25 աշակերտներ ճանաչողական  այցով Հայաստանում էին

Armenpress 15:00, 3 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար Հռոմի Վանոնի պետական ավագ դպրոցի 25 աշակերտներ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ ճանաչողական 4-օրյա այցով գտնվել են Հայաստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայում ՀՀ դեսպանության «ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ աշակերտները ծանոթացել են Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, այցելել տեսարժան վայրեր՝ Երևանում, նաև՝ Սևան, Դիլիջանի ազգային պարկ։

Մայիսի 24-ին մեկնարկած այցի ավարտին դպրոցի սաները ներկայացրել են իրենց տպավորությունները՝ ճամփորդական օրագրի տեսքով։

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am