Ավտովթարի հետևանքով մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը

Armenpress 16:07, 1 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտովթարի հետևանքով 35 տարեկանում մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Independent-ը:

Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ  արդեն ցավակցական հեռագրեր են հղել նրա նախկին ակումբները՝ «Արսենալ»-ը և «Սևիլիա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռեյեսը հանդես է եկել «Սևիլիա»-ում, «Արսենալ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, Մադրիդի «Ատլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում:

Խոսե Անտոնիո Ռեյեսը 35 տարեկան էր: 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am