Բեթմենին նոր ֆիլմում կմարմնավորի Ռոբերտ Փեթինսոնը

Armenpress 20:20, 31 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Warner Bros. կինոընկերությունը հաստատել է բրիտանացի դերասան Ռոբեր Փեթինսոնի թեկնածությունը Բեթմենի մասին նոր ֆիլում գլխավոր հերոսի դերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Deadline համացանցային հարթակին:

Հարթակի տվյալներով՝ Բեթմենի դերի համար Փեթինսոնից բացի դիտարկվել է նաև մեկ այլ բրիտանացու՝ Նիկոլաս Հոլթի թեկնածությունը, արդյունքում Warner Bros.-ն իր որոշումը կայացրել է հօգուտ Փեթինսոնի:

Բեթմենի մասին նոր ֆիլմը պատրաստվում է նկարահանել ամերիկացի ռեժիսոր Մեթ Ռիվզը: Ֆիլմի առաջին մասը սպասվում է, որ էկրաններ կբարձրանա 2021թ: Ինչպես հայտնում է Deadline-ը, պաշտոնական հայտարարությունը, որ Բեթմենին կմարմնավորի 33-ամյա Փեթինսոնը, կլինի մոտ ժամանակներս:

Բեթմենի կերպարը տարբեր ժամանակներում մարմնավորել են դերասաններ Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը, Ջորջ Քլունին, Քրիստիան Բեյլը և Բեն Աֆլեքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am