Լիոնում պայթյուն նախապատրաստած անձն ընդունել է պատկանելությունը ԻՊ-ին

Armenpress 18:41, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում պայթյունի նախապատրաստման կասկածյալն ընդունել է, որ գործել է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Մայիսի 24-ի երեկոյան Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել էր 13 մարդ: Ոստիկանությունը փնտրում էր մի տղամարդու, որը, համաձայն տեսանյութերի, հեծանվով եկել ու թողել էր պայթուցիկը:

Ավելի ուշ ձերբակալվել էր Ալժիրի մի քաղաքացի, որն ապօրինի ճանապարհով Ֆրանսիա է ժամանել 2018 թվականին: Երեք օր շարունակված հարցաքննությունից հետո կասկածյալն ընդունել է, որ ինքնաշեն պայթուցիկ է պատրաստել՝ առաջնորդվելով «Իսլամական պետություն» խմբավորման անունից, որին հավատարիմ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am