Կազմվել Է զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող երկրների վարկանիշը

Armenpress 17:31, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել Է անցյալ տարի առավել մեծ հաճախելիություն գրանցած երկրների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: UNWTO-ի տվյալներով՝ 2018 թվականին աշխարհում ճանապարհորդել Է 1,4 մլրդ մարդ (5,6 տոկոսով ավելի, քան 2017 թվականին):

Ընդ որում՝ գլոբալ տուրիստական հոսքի ավելի քան 60 տոկոսը բաժին Է ընկել 20 երկրի: Ընդունած օտարերկրյա զբոսաշրջիկների թավքանակով առաջատարը Ֆրանսիան Է (93,2 մլն մարդ, ինչը 7,2 տոկոսով ավելի Է 2017 թվականի համեմատությամբ): Հնգյակում տեղ են գտել նաեւ Իսպանիան (82,8 մլն, +1,2 տոկոս), ԱՄՆ-ը (82,2 մլն, +6,7 տոկոս), Չինաստանը (62,9 մլն, +3,6 տոկոս) եւ Իտալիան (62,1 մլն, +6,5 տոկոս): Տասնյակում են Թուրքիան, Մեքսիկան, Գերմանիան, Թաիլանդը: Առաջին տասնյակի գլխավոր անհաջողակը Մեծ Բրիտանիան Է (35,1 մլն), որը 2018 թվականին նահանջել Է միանգամից երեք դիրքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am