Ռադան հրաժարվեց պաշտոնաթող անել Ուկրաինայի կառավարությունը

Armenpress 15:15, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադան չի ընդունել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը: Պաշտոնաթողության վերաբերյալ կառավարության ղեկավարի խնդրանքը մայիսի 30-ին պաշտպանել Է 97 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպիսով, կառավարությունը կշարունակի պարտականությունները կատարել ամբողջ կազմով:

Քվեարկությունից առաջ Գրոյսմանը հայտարարեց, որ կընդունի Ռադայի ցանկացած որոշում: Քվեարկությունից անմիջապես հետո Գրոյսմանը հայտարարեց, որ պատրաստ Է շարունակել աշխատանքը, նշելով, որ երկրում այժմ բարդ իրավիճակ Է: «Օրինակ՝ այս տարի մենք պետք Է 417 մլրդ գրիվնա (15,6 մլրդ դոլար) վճարենք պետական պարտքի սպասարկման հաշվին, իսկ դա Ուկրաինայի բյուջեի երրորդ մասն Է»,-ընդգծել Է վարչապետը:

Նա խոստացել Է շարունակել սկսված բարեփոխումները, եւ որ «այդ վերափոխումները կընթանան ավելի արագ, եթե խորհրդարանական խմբակցությունները միավորվեն ու քվեարկեն»:

Ուկրաինայի վարչապետը պաշտոնաթող լինելու որոշման մասին հայտարարել Էր մայիսի 20-ին այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնակալության արարողության ժամանակ Ուկրաինայի ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց, որ կառավարությունը պետք Է վայր դնի լիազորությունները:

Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան, կառավարությունը հրաժարական Է տալիս Ռադայի նոր կազմի ընտրվելուց հետո, այլ ոչ թե նոր նախագահի ընտրվելուց հետո: Այսպիսով՝ Զելենսկին չունի օրենսդրական հնարավորություններ՝ ստիպելու նախարարների կաբինետին՝ պաշտոնաթող լինել մինչեւ հուլիսի 21-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Գրոյսմանը կառավարությունը գլխավորել Է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ 38 տարեկանում դառնալով ամենաերիտասարդ վարչապետն անկախ Ուկրաինայի պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am