Huawei-ն արհեստական ինտելեկտի հետազոտման կենտրոն Է ստեղծել Չինաստանի Հեֆեյ քաղաքում

Armenpress 14:47, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei հեռահաղորդակցական ընկերությունը հետազոտությունների կենտրոն Է ստեղծել Չինաստանի Հեֆեյ քաղաքում (Անհոյ արեւելյան նահանգի վարչական կենտրոն), որը, մասնավորապես, կզբաղվի արհեստական ինտելեկտի բնագավառի մշակումներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին:

Ինովացիոն կենտրոնի աշխատանքը, ճշտել են քաղաքի վարչակազմում, նախատեսելու Է հետազոտությունների անցկացում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ հինգերորդ սերնդի կապի ստանդարտը, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները, ինչպես նաեւ Էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքի ստեղծումը: Բացի այդ, Huawei-ը մտադիր Է ընդլայնել համագործակցությունը տեղական համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ, ներառյալ Չինաստանի գիտատեխնիկական համալսարանը, որի հետ ընկերությունը փոխգործակցություն Է հաստատել 1997 թվականից: Huawei-ը եւ Չինաստանի գիտատեխնիկական համալսարանը համատեղ իրագործել են շուրջ 150 գիտահետազոտական նախագծեր, նշում Է գործակալությունը:

Huawei ընկերությունը հիմնվել Է 1987 թվականին: Այն արտադրում Է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր, մասնավորապես, սմարթֆոններ: Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am