Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

Armenpress 13:27, 30 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում:

«Պատասխանել եմ ինձ տրված հիսուն հարցի: Բոլոր ներկաներն ինձ կողմ են քվեարկել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նավասարդյանը:

Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն վերջինս տեղեկացրել է, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և ինքը չի կարող մասնակցել մրցույթին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am