Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը միացել է «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությունը

Armenpress 20:01, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգի Կամսկի այգում գտնվող Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ մայիսի 25-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի և «Խատուտիկ» մանուկների զարգացման հայկական կենտրոնի  կազմակերպած «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի երգերը, Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, այնուհետև միջոցառմանը ներկա գտնվող երեխաները և մեծահասակները «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի սաների հետ պարել են քոչարի և միացել համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին:

 Նախաձեռնությունը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am