1000х90.jpg (78 KB)

Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դեպքում

Armenpress 15:42, 29 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կդադարեցնեն ճնշել իրանական ազգին, կհրաժարվեն իրենց պատժամիջոցներից եւ հանձնառու կլինեն իրենց պարտավորություններին, նրանք կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը, որը նրանք են լքել, այդ ճանապարհը նրանց համար փակ չԷ»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am