Զուրաբիշվիլին խոչընդոտներ չի տեսնում Վրաստանի՝ Եվրամիություն տանող ճանապարհին

Armenpress 10:23, 29 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն կարծիքին Է, որ իր երկիրը դրական առաջընթաց ունի եվրաինտեգրացման ճանապարհին, դրանում նրան ոչինչ չի խանգարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Եվրամիություն տանող ճանապարհին մեզ ոչինչ կանգնեցնի, ուստի մեզ հարկավոր են շատ ուղիներ, որոնք ավելի շատ Եվրոպա կներգրավեն Վրաստան եւ ցույց կտան՝ ինչ Է իրենից ներկայացնում Վրաստանը: Մշակութային երթուղիները շատ հետաքրքիր գործիք են մեզ զբոսաշրջիկներին, եվրոպացիներին ու ոչ միայն եվրոպացիներին ցույց տալու համար»,- ասել Է Զուրաբիշվիլին «Մշակութային երթուղի՝ Վրաստան, Եվրոպա» միջոցառման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am