«Փյունիկ»-ը դեռևս Հայաստանի առաջնության առաջատարն է

Armenpress 23:02, 26 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Երևանի «Փյունիկ»-ն ունի 60 միավոր: Երկրորդ տեղում 58 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Իսկ եռյակը 52 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: 51 միավոր ունի «Ալաշկերտ»-ը, 41՝ «Լոռի»-ն, 36՝ «Շիրակ»-ը, 35՝ «Գանձասար-Կապան»-ը, 25՝ «Արցախ»-ը և վերջին տեղում «Արարատ»-ն է՝ 22 միավոր:

Առաջնության վերջին տուրում «Փյունիկ»-ը հանդիպում չի անցկացրի, փոխարեն «Արարատ-Արմենիա»-ն կմրցի «Բանանց»-ի և հաղթանակի դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am