«Փյունիկ»-ը վերջին խաղում հաղթեց «Արարատ»-ին

Armenpress 19:00, 26 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի նախավերջին տուրում «Փյունիկ»-ը հաղթեց «Արարատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   բարձրագույն խմբի 35-րդ տուրում Կառլեն Մկրտչյանի և Արթուր Սիմոնյանի գոլերի շնորհիվ «Փյունիկ»-ը հաղթեց «Արարատ»-ին 2:1 հաշվով: «Արարատ»-ից միակ գոլը խփեց Զավեն Բադոյանը:

Տուրի մյուս հանդիպումները կայացել էին նախօրեին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am