Լիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը ժամը 16.00-ի դրությամբ գերազանցել է 40 տոկոսը

Armenpress 18:06, 26 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը ժամը 16.00-ի (Երևանի ժամանակով ժամը 17.00-ի) դրությամբ կազմել է 41,7 տոկոս՝ ներառյալ ժամկետից շուտ քվեարկածներին, հայտնում է  Sputnik Լիտվան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրի գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրությունների մայիսի 26-ին անցկացվող ընտրություններում փաստացի մասնակցությունը կազմում է 31 տոկոս։

Պետության ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով, քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ։ Ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն երկիրը գլխավորում է երկրորդ ժամկետով և երրորդին հավակնել չի կարող։

Երկրորդ փուլում Լիտվայի նախագահի պաշտոնի համար պայքարում են 55-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան և Սեյմի 45-ամյա պատգամավոր Ինգրիդա Շիմոնիտեն։ Ընտրությունների մայիսի 12-ին անցկացված առաջին փուլում  Շիմոնիտեն ստացել էր 31,31 տոկոս ձայն, Նաուսեդան՝ 30,94։ Առաջին փուլին մասնակցել է 9 թեկնածու։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am