ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ ԱԳՆ էջը։
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի հիման վրա զարգացնելու մեր հարաբերությունները: Որպես երկու հին քաղաքակրթություններ՝ մենք միմյանց լավ ենք ճանաչում»,- նշված է գրառման մեջ
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ