Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

Armenpress 10:48, 26 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում  Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել բազմամարտում, ինչպես նաև հենացատկերի և նժույգթափերի վարժությունում: Հայ մարմնամարզիկը արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում:

Նախօրեին հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյան «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում  թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am