Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի միջազգային մրցաշարում կմրցի ոսկե մեդալի համար

Armenpress 19:58, 25 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաջող է մեկնարկել տարվա առաջին միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ղազախական Ալմաթի քաղաքում անցկացվող «Թուրլըխանովի գավաթում» Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմցի ռուս ըմբիշի հետ:

60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:  Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու: 87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս է մնացել պայքարից: 87 կգ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի նվաճել բրոնզե մեդալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am