ԱՄՆ-ում բարում տեղի ունեցած հրաձգության պատճառով վիրավորվել է 10 մարդ

Armenpress 13:41, 25 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Թրենտոն քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է վիրավորվել:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Նյու-Ջերսի նահանգի ոստիկանությունը:

Ոստիկանությունը կրակոցների մասին տեղեկությունը ստացել է ժամը 00:25-ին: Ոստիկանության աշխատակից Ստեֆեն Վարնն ավելի ուշ հայտնել է, որ 5 տղամարդ և 5 կին վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը լուրջ վիրավորում էր ստացել և անմիջապես վիրահատվել:

Վարնը նշել է, որ բարի հստակ անունը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, պարզ չէ: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am