Թրամփը պետական այցով ժամանել է Ճապոնիա

Armenpress 12:52, 25 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին չորսօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այցի շրջանակում Թրամփին ուղեկցում է նրա կինը՝ Մելանյան:

ԱՄՆ նախագահը հանդիպումներ կունենա Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի, վարչապետ Սինձո Աբեի հետ, կայցելի ամերիկյան ռազմաբազա:

Նարուհիտոյի կողմից Ճապոնիայի կայսերական գահը ստանձնելուց հետո Թրամփը կդառնա առաջին պաշտոնական հյուրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am