Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել

Armenpress 11:52, 25 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Սանկտ Պետերբուրգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյան «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում  թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

Արթուր Դավթյանը բազմամարտի մեծահասակների պայքարում գրավել է առաջին տեղը, իսկ Խաչիկյանը երիտասարդների մեջ 4-րդն է միայն:

Դավթյանը և Խաչիկյանը իրենց ուժերը կչափեն նաև առանձին գործիքների եզրափակչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am