Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Armenpress 11:37, 25 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական թոփ 5 ֆուտբոլային ավարտված առաջնությունների արդյունքում մրցաշրջանում ամենաշատ` 36 գոլ խփել է Մեսսին: Նա հավաքել է 72 միավոր: Երկրորդ տեղում փարիզյան ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է 33 գոլով: Իսկ Եռյակը եզրափակչում է իտալական «Սամդորիա»-ի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, ով անցած մրցաշրջանում խփել է 26 գնդակ:

Մեսսին իր կարիերայի մեջ 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկ»-ը: Ավելի վաղ նա այն ստացել էր 2009-10, 2011-12, 2012-13, 2016-17 և 2017-18թթ․ մրցաշրջանների արդյունքներով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am