Հրդեհը մեծ վնաս է պատճառել Նորքի 1-ին նրբանցքի երկու տների

Armenpress 21:49, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 24-ին, ժամը 10:28- ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորքի 1-ին նրբանցքի երկու տներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:29-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, այրվել են տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 2 քմ) և մեկ այլ տան ննջասենյակը (մոտ 12 քմ)՝ ամբողջ գույքով, տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ) և ջերմահարվել՝ հյուրասենյակի առաստաղը և գույքը՝ մասամբ (մոտ 2 քմ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am