Պայթյուն է որոտացել Լիոնի կենտրոնում

Armenpress 20:37, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին:

Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Պարբերականը նշում է, որ տուժածների թվում 8-ամյա երեխա կա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am