1000х90.jpg (78 KB)

Բակո Սահակյանը ծանոթացել է ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին

Armenpress 20:12, 24 Մայիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ եւ ծանոթացել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն  ընդգծել է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարններին աշխատանքների պատշաճ իրականացման  ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am