«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Արցախ»-ին

Armenpress 18:58, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 35-րդ տուրը մեկնարկեց երկու խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ-Արմենիա»-ն Անտոն Կոբյալկովի դուբլի շնորհիվ հաղթեց «Արցախ»-ին և կրկին ստանձնեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը:

Խաղային օրվա մյուս հանդիպման ժամանակ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բանանց»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Ալաշկերտ»-ից աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, իսկ «Բանանց»-ին պարտությունից փրկեց Վարդան Պողոսյանը:

Տուրի ևս երկու հանդիպումներ կկայանան մայիսի 25-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am