Facebook-ը պլանավորում Է 2020 թվականին գործարկել սեփական կրիպտոարժույթը. BBC

Armenpress 18:01, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը մտադիր Է հաջորդ տարի գործարկել GlobalCoin սեփական կրիպտոարժույթը, 2020 թվականի առաջին եռամսյակում պլանավորվում Է թվային վճարումների համակարգ ստեղծել մոտավորապես տասը երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան:

Ծրագրվում Է, որ արդեն ամռանը ամերիկյան ընկերությունը կներկայացնի սեփական թվային արժույթի գործարկման առավել հանգամանալի պլանը: Մինչեւ տարեվերջ Facebook-ը պատրաստվում Է GlobalCoin համակարգի աշխատանքն ստուգել թեստային ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am