Նազենի Ղարիբյանը մասնակցել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի և Երևանի պարարվեստի քոլեջի «Վերջին զանգի» միջոցառմանը

Armenpress 17:48, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մասնակցել է Երևանի  Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի և Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Վերջին զանգի» միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, շնորհավորելով դպրոցն ավարտելու կապակցությամբ, տիկին Ղարիբյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր մանկավարժներին ու ծնողներին՝  նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար, ապա մաղթել շրջանավարտներին հաջողություններ և կանաչ ճանապարհ՝ ընդգծելով որ ցանկալի ապագան պայմանավորված է նրանց աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով:

«Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ «Վերջին զանգի» ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը»,- եզրափակել է Նազենի Ղարիբյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am