ԼՀԿ-ն ԱԺ-ում հյուրընկալել է Նիդերլանդների «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության ներկայացուցիչներին

Armenpress 17:28, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը Ազգային ժողովում հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում մեծամասնություն կազմող  «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցության (VVD) ներկայացուցիչներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական դաշտի, օրակարգի և Լուսավոր Հայաստանի անելիքների վերաբերյալ հարցերը:

Այցի նպատակն է նաև կազմակերպել եռօրյա հատուկ թրեյնինգներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջխաղացման, ռազմավարության մշակման և պատգամավորների արդյունավետության բարձրացման նպատակով: «Ազատության և Ժողովրդավարության» կուսակցությունը (VVD) Եվրոպական խորհրդարանի ALDE խմբի անդամ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am