Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել Է իրանական նավթի ներմուծումը

Armenpress 12:39, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել Է նավթահումքի ներմուծումը Իրանից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց երկարացնել Իսլամական Հանրապետությունից Էներգակիրների մատակարարման հետ կապված պատժամիջոցների՝ իր համար արված բացառությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպան Խարշ Վարդհան Շրինգլան:

Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ իր երկիրն Իրանից ներմուծվող նավթի ամենամսյա ծավալը նվազեցրել Էր մինչեւ 1 մլն տոննա: «Դրանով՝ վերջ, մենք այլեւս նավթի չենք գնել (Իրանից)»,-ասել Է Շրինգլան, որի խոսքը մեջբերում Է PTI գործակալությունը:

Նա նշել Է, որ Նյու Դելիում ուշադրության են առել ամերիկյան վարչակազմի մտահոգությունը մինչեւ ընթացիկ ամսվա վերջը իրանական նավթի շարունակվող մատակարարումների կապակցությամբ: Միեւնույն ժամանակ, նշել Է դիվանագետը, Իրանից դրա ներմուծումը դադարեցնելու որոշումը «Հնդկաստանի համար բարձր գին ուներ, քանի որ երկրի առջեւ ծառացավ իր համար Էներգիայի այլընտրական աղբյուրներ գտնելու անհրաժեշտությունը»: Ինչպես հիշեցնում Է գործակալությունը, իրանական նավթը բավարարում Էր հարավասիական այս երկրի Էներգետիկական կարիքների մոտավորապես 10 տոկոսը: Հնդկաստանին «սեւ ոսկու» խոշորագույն մատակարարների թվում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Իրաքը եւ Սաուդյան Արաբիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am