Գյումրիում հայրը մահացու վրաերթի է ենթարկել երկամյա որդուն

Armenpress 12:35, 24 Մայիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Լալայան փողոցի տնակներից մեկում բնակվող տղամարդը մայիսի 23-ի երեկոյան մեքենան  ավտոտնակից հանելու պահին անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երկամյա որդուն: Որդին տեղում  մահացել է: Տղամարդը 45-ամյա Արտեմ Ա.-ն Է:

Գյումրու «Շտապօգնության» կայանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դեպքի  մասին  ահազանգ են ստացել 20:40-ին: Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են երեխայի կենսաբանական մահը՝ գլխուղեղի  վնասվածքի պատճառով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am