Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը

Armenpress 12:09, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարն այցելել Էր Կիեւում կազմակերպված «Գրքի զինանոց» փառատոն, որտեղ հրատարակություններից մեկի ներկայացուցիչները նրան նվիրել են տեղեկատվական ուղեցույց դեռահասների համար:

«Քաղաքականությունն սկսնակների համար» գիրքը պատանի ընթերցողների համար հասկանալի ձեւով պատմում Է երկրի կառավարման, քաղաքական համակարգի, գաղափարախոսության ու Էլի շատ հետաքրքիր բաների մասին: Մեր պետության ներսում փոփոխություները ոչ քիչ հարցեր են առաջացնում նաեւ ամենափոքրերի մոտ»,- «Օբոզրեվատել»-ը մեջբերում Է արել գրքի ծանոթությունից:

Facebook-ում հրապարակված կադրերում երեւում Է, որ Զելենսկին չի շփոթվել եւ հումորով Է արձագանքել նվերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am