Ասանժին ներկայացված նոր մեղադրանքներն ազդարարում են ԱՄՆ-ում ազատ մամուլի ավարտը. WikiLeaks

Armenpress 11:35, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կազմակերպությունը հայտարարել Է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջադրված նոր մեղադրանքներն ազդարարում են երկրում ազատ մամուլի ավարտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք Է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի դեմ: Նրան մեղադրում են «հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»:

Խոսքը վերաբերում Է լրտեսության մասին օրենքի խախտմանը, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրների անունների բացահայտմանը եւ նախահամաձայությանը: Նոր մեղադրանքներով Ասանժին ընդհանուր առմամբ 175 տարվա բանտարկություն Է սպառնում: «Դա խելահեղություն Է, ազգային անվտանգության բնագավառում լրագրողական գործունեության եւ ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղման ավարտը»,- ասված Է Twitter-ում պորտալի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղումը երաշխավորում Է խոսքի ու մամուլի ազատությունը երկրում: Ասանժը 2006 թվականին հիմնել Է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում Է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:

Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան Է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել Է գրեթե յոթ տարի: Ապրիլին Էկվադորը մերժել Է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել Է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին Է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել Է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am