Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան Մուստաֆի

Armenpress 11:26, 24 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆին անդրադարձել է Մխիթարյանի` Եվրոպայի լիգայի Բաքվում կայանալիք եզրափակչին չմասնակցելու որոշմանը:

«Շատ ամոթ է, որ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվի եզրափակչին հատկապես, երբ նա իր ներդրումն է ունեցել այնտեղ խաղալու համար: Բայց թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուստաֆիի խոսքերը փոխանցում է գերմանական Kicker պարբերականը:

Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոսմերը՝ մոտ 5800 տոմս: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am