Ոստիկանները հայտնաբերել են ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվող անձին

Armenpress 21:57, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 01.40-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Եմենի Հանրապետության 42-ամյա քաղաքացի Ահմեդ Աբդուլլահ Ահմեդի ալ Սակկաֆը, որը 2018թ. հունիսի 5-ից հետախուզվում է ԱՄԷ իրավապահ մարմինների կողմից կեղծ կամ ուրիշին պատկանող փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am