Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետի ՀՀ ԱԳՆ-ում հանդես է եկել դասախոսությամբ

Armenpress 20:45, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ աշխատակիցների համար մայիսի 23-ին դասախոսությամբ հանդես է եկել ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։

Հյուրին ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը` շեշտելով Ժերար Շալյանի՝ որպես աշխարհաքաղաքականության և հակամարտությունների հեղինակավոր փորձագետի հարուստ փորձը և համբավը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բանախոսը մանրամասն ներկայացրել է Արևմուտքի ներգրավվածությունն անկանոն պատերազմներում՝ Վիետնամում ԱՄՆ-ի միջամտությունից մինչև մերօրյա մարտահրավերները Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում: Հակամարտությունների վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի և բազում հոդվածների հեղինակը ներկայացրել է այն գործոնները, որոնց պատճառով, ըստ նրա, հաղթանակի հասնելու նախկին բանաձևերն այսօր վերածվել են ձախողման փորձերի։

Հարցուպատասխանից հետո հյուրը շրջայց է կատարել Դիվանագիտական դպրոցում և ծանոթացել դպրոցի գործունեությանը։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am