ՀՀ բնապահպանության նախարարն IFAD-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող ծրագրերի փաթեթը

Armenpress 18:24, 23 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի կառավարման գծով տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի բնապահպանական փաթեթը,  մասնավորապես, անդրադարձ է եղել ««IFAD-GEF» Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում ծրագրի» իրականացման ընթացքին և ակնկալվող թիրախային արդյունքներին։

Հանդիպման ընթացքում դիտարկվել են նաև բնապահպանական այլ հիմնադրամների ներքո Հայաստան- IFAD համագործակցության հնարավորությունները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am